շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պահպանողական կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը Փաշինյանի հետ արտախորհրդարանականների հանդիպումներին

Պահպանողական կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը Փաշինյանի հետ արտախորհրդարանականների հանդիպումներին

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունըю

<<Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։ Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով>>։

  • Կիսվել: