ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կրթական համակարգն ավերակ է, ովքեր հայտարարում են, թե կառավարությունում պրոֆեսիոնալության պակաս կա, չեն տիրապետում պրոբլեմների խորությանը․ Վարչապետ

Հայաստանում կրթական համակարգն ավերակ է, ովքեր հայտարարում են, թե կառավարությունում պրոֆեսիոնալության պակաս կա, չեն տիրապետում պրոբլեմների խորությանը․ Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում սկսած գյաջ քսողից մինչև մենեջեր կա պրոֆեսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, քանի որ Հայաստանում կրթական համակարգն ավերակ է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում երկար տարիներ չի եղել կրթական համակարգ: Սկսած մանկապարտեզից ավարտված բուհով եղել է ընտրությունների կեղծման համակարգ: Սակայն սա չի նշանակում, որ ոչ մի լավ դասախոս, բուհ, շրջանավարտ, գիտական աշխատություն չի եղել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե կառավարությունում պրոֆեսիոնալության պակաս կա, չեն տիրապետում Հայաստանի պրոբլեմների խորությանը:

  • Կիսվել: