Ով մեղավոր է՝ կպատժվի. Շիրակի մարզպետը՝ իր խորհրդականի մասնակցությամբ միջադեպի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է մեկնաբանել իր խորհրդական Գոռ Սարոյանի մասնակցությամբ միջադեպը։
Հովհաննավանքում պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Առուշանյանը վստահեցրել է, որ ով մեղավոր է՝ կպատժվի:
«Չեմ մեկնաբանում, եթե նման բան կա, մեղավորները կպատժվեն։ Սա եկեղեցու հայաթն է, չեմ ուզում հարցազրույց տալ։ Եթե օրենքը խախտել է, կպատժվի»,- ասել է նա:
Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պարեկը կանգնեցրել է Գոռ Սարոյանի աներոջ մեքենան, որի ղեկին եղել է նրա անչափահաս որդին:


