շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ով է Թալինում ՀՅԴ-ի սրտի քաղաքապետացուն․ «Իրավունք»

Ով է Թալինում ՀՅԴ-ի սրտի քաղաքապետացուն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ պատրաստվում են Թալին համայնքում: Այստեղ ակտիվ քննարկումների մեջ են հատկապես ընդդիմադիրները, որոնք փորձում են ամեն գնով այս անգամ` «կրկին փորձիր» տարբերակով անցկացնել Արծվիկ Մինասյանի բաջանաղ Տիգրան Գրիգորյանին, ում կարելի էր տեսնել վրանային պայքարի ընթացքում գրեթե ամեն օր:

Թե ինչքանով նրանց կհաջողվի ձայներ հավաքել, դժվարանում են տեղացիները նշել, որովհետեւ անձամբ Տ.Գրիգորյանը շանսեր չունի, ամբողջ հույսը Արծվիկ Մինասյանն ու իր կապերն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: