Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական. Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
««Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր», — Ալիևը հայտարարել է այս շաբաթ։
1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։
Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։
Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։
Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։
Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:
Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս հայտարարությանն անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա նշել է. «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան:


