ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանությունը հիշեցնում է՝ ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքները

Ոստիկանությունը հիշեցնում է՝ ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքները

Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

 

«Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: