երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին, որը ստորացված է թշնամու կողմից: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը`դիմելով խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկաններին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դուք, ծառայելով նրան, ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը։ Դուք սրա՛ մասին մտածեք։ Մեզ թշնամացրել են այս մարդիկ: Դրա՛ մասին մտածեք դուք։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողներից՝ թե՛ բարոյապես, թե՛ իրավական իմաստով՛՛:

Սրբազանը հավելեց, որ իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն դուրս գալ, նայել ժողովրդի աչքերի մեջ եւ բացատրություններ տալ, փոխարենը ոստիկանական զորքերով են ուզում պաշտպանվել կամ նույնիսկ բախման տանել ժողովրդին։

 

  • Կիսվել: