չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ. Ալեն Սիմոնյան

Ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ. Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում իրավիճակը թեժ էր: ԱԺ նիստը վարող Ալեն Սիմոնյանը նախ խնդրեց, որ ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնել իր տեղը, ապա առաջարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որ բոլոր պատգամավորները հանեն իրենց հարցերը, եւ նիստն ավարտվի:

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց. «Ես որ ձեզ ասում էի՝ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղի տվեցիք: Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք: Փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել, բայց նա ուղղորդեց գրոհել ոստիկաններին: Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգուց ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ: Սա կազմակերպվել է շատ վաղուց:

Կարող է սխալ գնահատական եմ տալիս, բայց փաստն այն է, որ մարդը, ով դուրսն է, նաեւ Իշխան Սաղաթելյանը, որպես պատգամավոր, Պատիվ ունեմ-ից երկու պատգմավորներ գտնվում են այնտեղ, եւ Բագրատ Գալստանյանը հայտարարություն է արել, որ ներսում բախումներ են, եւ կոչ է արել գալ ներս»:

Դահլիճից գոռգոռոցներ լսվեցին, ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես մարդկանց ծեծել չեմ տալիս, հերիք է ֆանտազիաներով զբաղվեք: Սա հատուկ արվում է, որ դուրսը հրահրվի, սա զուգահեռ տարվող աշխատանք է»:

Ալեն Սիմոնյանի առաջարկը չընդունվեց, եւ իրենց հարցերը հանեցին միայն ՔՊ-կան պատգամավորները:

  • Կիսվել: