Ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին
Գյումրիի քաղաքապետարանի շենքի դիմաց իրավիճակը կտրուկ լարվել է։ Ոստիկանության մեծ ուժեր են այստեղ կենտրոնացված։ Նրանց եւ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հավաքված քաղաքացիների միջեւ հրմշտոց է սկսվել։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Հրմշտոցի հետեւանքով լրագրողները չեն կարողանում իրենց մասնագիտական պարտքն իրականացնել և լուսաբանել տեղի ունեցողը։


