ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանները կանգնեցրել էին Վազգեն Մանուկյանի մեքենան (տեսանյութ)

Ոստիկանները կանգնեցրել էին Վազգեն Մանուկյանի մեքենան (տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան, որ ինչ-որ թուղթ փոխանցեին: Մանուկյանը, սակայն, դուրս չեկավ մեքենայից և չվերցրեց թուղթը: Որոշ ժամանակ անց քշեց գնաց, և թուղթը մնաց ոստիկանների ձեռքին: Մենք լսեցինք, թե ինչպես ոստիկանները դժգոհեցին, որ Մանուկյանը արհամարհեց իրենց ու հեռացավ, ասացին` սրանից հետո իրենք էլ հարգանքով չեն մոտենա, եթե ինքն այդպես է վարվում, և որոշեցին վաղը առավոտյան Մանուկյանին տեսնել ու թուղթը փոխանցել:

Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը Hraparak.am-ին ասաց, որ հավանաբար ծանուցագիր էին ուզում փոխանցել, որ Մանուկյանին հրավիրեին ոստիկանություն: Ենթադրաբար սա կապված էր Վազգեն Մանուկյանի ելույթների հետ:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: