երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են՝ իրենք են հետ քաշվելու, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվելու․ Սիմոնյան

Որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են՝ իրենք են հետ քաշվելու, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվելու․ Սիմոնյան

Սահմանագծման և սահմանազատման պրոցեսը շարունակվում է։ Դելիմիտացիան Վրաստանից մինչև Իրան հասնելու է, որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են՝ իրենք են հետ քաշվելու, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 
Ըստ Սիմոնյանի՝ Կիրանցի հատվածում հայկական կողմն ավելի շատ բան է ստացել,    սահմանին ոչ թե զինծառայողներ են կանգնած, այլ՝ սահմանապահներ։ 
«Ոչ մի քարտեզագիր չի կարող ասել Հայաստանի օկուպացված տարածքների ճշգրիտ թիվը։ Իրականությանը ամենամոտ թիվը այն է, որը ես ավելի վաղ էի հնչեցրել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ երբ խոսում են Խաղաղության և բարգավաճման խաչմերուկի (TRIPP) մասին, ապա խոսքը միայն մեկ ճանապարհի մասին չէ, օրինակ, որևէ մալուխ կարող է անցնել այդ ճանապարհից 100 կմ հեռու, որևէ գազատար կարող է անցնել մեկ այլ ճանապարհով։
«Իսկ ի՞նչ, անկլավների թեման գաղտնի՞ք է։ Կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, կան տեղեր, որտեղ նրանք են առաջ»,- հայտարարեց նա։

  • Կիսվել: