չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ ՌԴ ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան:

Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու ու լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու կամքն ու ցանկությունը:

Սա ևս մեկ կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված հրադադարն ու ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար:

Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա»,-ասաց նա:

  • Կիսվել: