ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որևէ թուղթ չենք ստորագրի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ. Փաշինյանը՝ ուղիղ

Որևէ թուղթ չենք ստորագրի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ. Փաշինյանը՝ ուղիղ

Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, այդպիսի բան նախատեսված չի եղել։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինայնը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պետք է կամ ստորագրվի կամ չստորագրվի։ Առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ, այս պահին որեւէ տեքստ կամ թուղթ չկա, որը կստորագրեմ՛՛:

Փաշինյանը բացառեց, որ կստորագրի որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականություն։ ՛՛Բացառվում է նման բան, ուղիղ ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով ասում եմ։ Սա տրամաբանական է, այլ բան չեմ է կարող անել, ուրիշ բան, որ չենք էլ ուզում՛՛:

  • Կիսվել: