կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Օրակարգում մանդատ դնելու հարցը չկա․ Վահե Հակոբյան

Օրակարգում մանդատ դնելու հարցը չկա․ Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը դիմադրության շարժման երթի ժամանակ հյատարարեց, որ իրենց  օրակարգում մանդատ դնելու հարցը չկա՝ մի պատճառով, քանի որ կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր։

Մանդատները, պատգամավորի խոսքով, կարող են շարժման վերջնակետը դնելուն ծառայեցվել։

«Այդ պատճառով մենք այսօր դա (մանդատներից հրաժարվելը-խմբ․) չենք դիտարկում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

Վահե Հակոբյանը նաև շեշտեց՝ մեկնարկած պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու, այն վճռականորեն առաջ են տանում, բողոքի հետագա բոլոր գործողությունները լավ մշակված են։

  • Կիսվել: