ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լուրը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու», բացարձակ սուտ է. ՔՊ հանրային կապերի համակարգող

Լուրը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու», բացարձակ սուտ է. ՔՊ հանրային կապերի համակարգող

ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․

«Լուրը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու», բացարձակ ՍՈՒՏ է»։

Ավելի վաղ Ալեքսանյանը հանրահավաքի վերաբերյալ գրել էր․

«Դե ինչ, ընկերներ, լոռեցիները արդեն ավտոերթով ճանապարհ են ընկել և գալիս են Հանրապետության հրապարակ։

Տեղեկացնեմ, որ երեկվա մեր՝ մեքենաներով նշված հրապարակներ գալու և առանց մեքենայի քաղաքացիների հետ ճանապարհը կիսելու կոչին արձագանքողները բավականին շատ են եղել։

Կոչ եմ անում նաև մյուս մարզերից մեքենայով հավաքի եկող քաղաքացիներին, որպեսզի ճանապարհը կիսեն մյուսների հետ։ Համախոհների հետ ճանապարհը հաստատ ավելի կարճ կթվա»,-նշել է նա։

  • Կիսվել: