ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս. Մարուքյանը դիմում է իմքայլականներին

Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս. Մարուքյանը դիմում է իմքայլականներին

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյաննա սաց, որ պիտի անդրադառնա իրենց մեջքից խփող իշխանությունների արարքներին:

Նա երեք անուն նշեց, որոնց մասին պիտի խոսի՝ Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց:

՛՛Ալեն Սիմոնյան և պարոն Սասուն Միքայելյան՝ երկուսն էլ շահարկում են իրենց մայրերին՝ իրենց գործած սխալների համար: Նախ՝ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ՝ պարոն Սիմոնյան, այն , ինչ ասել եմ, ուղղված է կոնրետ Ձեզ՝  Ձեր անձին, Դուք Ձեր քաղաքական վաստակն անբարոյականությամբ եք վաստակել, ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել, այն. ինչ ասել եմ, ուղղված է Ձեզ, Ձեր քաղաքական անբարոյականության գործունեությանը:

Ուղիղ մեկուկես տարի Դուք մեզ հայհոյում եք, ստացել եք Ձեր պատասխանը, մի խառնեք ձեր սրբություններին, ես սրբություն հարգող մարդ եմ, որևէ մեկի սրբությանը չեմ կպնում, ինչ ասում եմ՝ Ձեր գործունեությանն է վերաբերում՛՛,-ասաց պատգամավորը:

Մարուքյանն անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանին՝ նշելով. ՛՛Պարոն Միքայելյան , ասում եք՝ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ, իմ եղբայրը ձեր մորը չի կպել, նա վատ բաներ է ասել էն մարդուն, ով իմ վիզը կկտրի, եթե Դուք իմ վիզը կտրող եք, ուրեմն՝ դա Ձեզ է վերաբերում, եթե չէ, ուրեմն՝ նրան, ով իմ վիզը կկտրի:

Նա նշեց, որ միշտ մտածել է, որ իր վիզը կկտրի թուրքը՝ քնած ժամանակ, կամ պատերազմում. ՛՛Եթե դուք իմ վիզը կտրողը չեք, դրա մասին ուղղակի մեծախոսում եք, էլի Ձեզ չի վերաբերում, պատրաստ եմ նույն կերպ Ձեր սրբությունների աջը համբուրել ու գերեզմանին ծաղիկ դնել, մի արեք դա, մի խառնեք ձեր սրբություններին, մի սպառնացեք ԵԿՄ-ով, ազատամարտիկներով: Այն օրը, որ դուք ինձ հարվածել եք, հազարավոր իմ հետևորդներ եկել են Բաղրամյան փողոց, որ վրեժխնդիր լինեն, բայց ես թույլ չեմ տվել՛՛:

Մարուքյանն ասաց նաև, որ ՀՀ-ում, իր կարծիքով, այնպիսի եղբայր չկա, որ կհանդուրժի, որ իր եղբոր վիզը  կտրեն:

՛՛Մի քանի օր անցել է, բան ունեք անելու, էդքան դուխ ունեք, իմ եղբոր նկատմամբ արեք, ախր գիտեք՝ ում հետ գործ ունեք, մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք, մեծ մարդ եք՛՛-դիմելով Միքայելյանին՝ ասաց Մարուքյանը:

Նա հավելեց. ՛՛Ապօրինի գույք ունեք, մի հատ Հրազդան քաղաքում ձեր ապօրինի գույքը գնացեք հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններիյն , մի հատ հիմնավորեք, թե 2003-ին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսենք:

Հա, մոռացա Աելն Սիմոնյանին.. Մի հատ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է ապօրինի գույքի օրենքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր

Ես, Միքայելյանը և տիկին Մակունցը խոսել ենք  մեր մանդատների մասին, ես գիտեմ, որ նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք՝ մեր մանդատները դնենք:

Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկոլ, էդ վերջին ընդդիմախոսների՞ն ես ուզում վերացնել, մեր մանդատներն ինչի՞ դնենք, ում ենքն խփել, այ Սասունը պիտի դնի մանդատը, քաղաքականության հետ կապ չունի, էլի մարդիկ կան՝ հետևից խփողները, մեջքից ,խփողները, վիզ կտրողները... Հայ մարդու վիզ վերջին անգամ կտրել են Բուդապեշտում ու Ապրիլյանի ժամանակ Թալիշում, մեկ էլ Սասուն Միքայելյանն է սպառնացել , ուրիշ հայ վիզ կտրող չեմ ճանաչում, բա ուր եք, եկեք վիզս կտրեք:

Մանդատ եք ուզում, չեք ստանալու, դնենք որ ի՞նչ , մենք բռնության զոհն եք, դուք էլ հեղինակները, մանդատը դնենք, որ անսասան դիկտատուրա ունենա՞ք երկրում, բացառված է, հանդարտվեք, ձեր ծնողներին մի բրդեք առաջ, նրանց հետո ծնդիր չունենք, խոնարհվում ենք գերեզմանների առաջ և համբուրում ձեռքերը՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև, որից հետո Մարուքյանի եղբայրն իր ֆեյսբուքյան էջում հայհոյախառն գրառում էր արել:

  • Կիսվել: