ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ

Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: 

Դրանով պայմանավորված ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ:

Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

  • Կիսվել: