Ողջունում ենք ոչ իշխանական երկու խմբակցությունների՝ Խորհրդարան վերադառնալու որոշումը. Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցություն նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ողջունել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մտադրությունը:
՛՛Ողջունում ենք խորհրդարանական փոքրամասնություն կազմող ոչ իշխանական երկու խմբակցությունների՝ առաջիկա սեպտեմբեր ամսից Խորհրդարան վերադառնալու և աշխատանքները այնտեղ շարունակելու՝ նախօրեին հանրայնացված որոշումը։
Ուրախ ենք, որ երկուստեք՝ իշխող և ոչ իշխանական խմբակցությունները վերջին ամիսների լարված ներքաղաքական շրջափուլը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ հասունություն և իմաստնություն հանդես բերեցին, որի հիմքում վստահ ենք մեր պետության առջև ծառացած լրջագույն սպառնալիքները միասնաբար հաղթահարելն է։
Ներքաղաքական, կուսակցական շահին միտված քաղաքական օրակարգերը պետք է ստորադասվեն միայն և բացառապես արտաքին վտանգները, արտաքին սպառալիքներն ու մարտահրավերները միասնաբար հաղթահարելու նպատակին։
Հանուն Հանրապետության կուսակցությունն իր ողջ կարողությամբ և ներուժով պատրաստ է պետության ծառայության գործին հենց այդպիսի հանձնառության թիկունքին կանգնել՛՛,-գրել է
Բաբաջանյանը: