Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու. Փաշինյան
Այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե արդյոք Սահմանադրության մեջ եկեղեցու հետ կապված փոփոխություններ նախատեսվու՞մ են:
՛՛Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու՛՛,-պատասխանել է վարչապետը:
Նա նշել է, որ Սահմանադրության նոր տեքստի այդ հատվածին անդրադառնալու առիթ դեռ չի ունեցել, այս պահի դրությամբ նույնիսկ չեն ունեցել քաղաքական քննարկումներ:
«Ինձ համար ընդունելի չեն այն հարցադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, որ մենք եկեղեցու դեմ ինչ-որ բան ենք ուզում անել: Ես ասել եմ, որ եկեղեցին իմ ընտանիքի սրբությունն է, ինչ պատրաստվում ենք անել, հանուն մեր սրբության է: Ինձ համար անհանդուրժելի է, որ անհավատ մեկը լինի եկեղեցու առաջնորդ»,-նշել է Փաշինյանը:


