շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, Փաշինյան

Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, Փաշինյան

«Ցավոք, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Երևանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, այնինչ, մեր առաջարկությունը խաղաղությունն է, և մենք սպառնալիքներ չենք օգտագործում մեր տարածաշրջանում որևէ մեկի հանդեպ։ Մենք պատրաստ ենք խաղաղության»,-այս մասին այսօր Փարիզի Խաղաղության համաժողովում պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն անձամբ պատրաստ է երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև ադրբեջանցի ժողովրդի հետ, քանի որ քննարկելու շատ բան ունեն։

Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի՝ «Ադրբեջանի կազմում միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղի մասին» հարցին, ՀՀ վարչապետը հայտնել է, որ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն ունի «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ» անվանում, որն էլ ունի Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին որոշում կայացնելու մանդատ։

«Ձեր կառավարությունը ներգրավված է բանակցային գործընթացում։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում կարգավիճակի սահմանման վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: