չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հուսով եմ, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը». Լավրով

Հուսով եմ, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը». Լավրով

Երևանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները սուվերեն ընտրություն են, բայց Մոսկվան հույս ունի, որ ՛՛ոչ մի ժամանակավոր վարչակազմ՛՛ չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:  

՛՛Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք այժմ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, այլ տեղ գործընկերներ փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման համար, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։

Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովուրդների միջև... ոչ մի ժամանակավոր վարչակազմ այդ կապերը չի կործանի՛՛,-ասել է նա լրագրողներին ՛՛Վալդայ՛՛ միջազգային բանավիճային ակումբի նիստից հետո:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: