կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որոշելու, թե ով կլինի կաթողիկոս. Նարեկ Կարապետյան

Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որոշելու, թե ով կլինի կաթողիկոս. Նարեկ Կարապետյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, և ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որոշելու, թե ով կլինի կաթողիկոս։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ լսվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր Կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Նարեկ Կարապետյանը:

Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ կրոնական ազատության կոմիտեի փոխնախագահը, որը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Աղոթքի նախաճաշին, ցանկացել է հանդիպել ձերբակալված արքեպիսկոպոսների հետ, բայց նրան պարզապես չեն պատասխանել։

Նշենք, որ այս պահին շարունակվում է քննվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը:

  • Կիսվել: