ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ո՞վ է դա, ի՞նչ է, ի՞նչ կերպարանք ունի. Բագրատ Սրբազանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

Ո՞վ է դա, ի՞նչ է, ի՞նչ կերպարանք ունի. Բագրատ Սրբազանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

Կարծես լրիվ ուրիշ Հայաստանում լինենք միջավայրի առումով: Այս մասին, այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը, ով մինչ այդ գնդակ էր խաղում ներկաների հետ:

«Գիշերը երիտասարդները ազգային երգեր էին երգում, իրենց ուղերձն էին հղում, մաղթանքներն էին անում: Շատ-շատ էի հուզվել, չկարողացա նույնիսկ նորմալ խոսել»,-ասաց նա:

«Այս շարժումը իշխանափոխությունից ավելին է: Այս ամբողջ շարժումը արժեքի, քաղաքակրթական մտքի, ապրումների փոփոխություն է: Այդ հիմքը չունեցար, մնացածը դատարկ է: Սրանք ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար մենք մենք այս վիճակում գտնվում: Եթե այդ փոփոխության ապրումը, զգացումը չունեցանք, մնացածը լրիվ աթոռ է, իշխանություն է, որն այսօր կա, վաղը չկա:

Վաղը բոլորին հրավիրում եմ ժամը 3-ին ներկա գտնվել այստեղ: Շատ կարեւոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները, թե վաղվա, թե մյուս օրվա,  կարողանանք հասցնել տրամաբանական եզրահանգման»,-ասաց Սրբազանը:

Հիշեցմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրենց մի քանի ժամ է տվել, որ ներկայացնեն շարժման ֆինանսական ելքերն ու ծախսերը, նա արձագանքեց. «Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ինչ կերպարանք ունի: Իրենք չկան, գոյություն չունեն: Էս երկիրը մի հոգին եւ նրա շուրջը հավաքված 15 սեւ ասպետները ուզում են հասցնել իրենց չր նպատակների իրականացմանը: Նա չկա, գոյություն չունի: Եթե կասեք՝ ով է կամ ինչ է, կենսագրությունը ցույց կտաք եւ նաեւ կպահանջի էն մարդուց ձեռքը կտրել սուտ խոսելու համար, այդ ժամանակ ես կպատասխանեմ:

Իրենց ամբողջ ուղեղը, չգիտեմ որտեղ է, ես սխլմամբ ցույց տվեցի գլուխը, իրենց ամբողջ ուղեղը դա է՝ փողը, ֆինանսը, պատահական ինչ-որ տեղ հայտնված լինելը: Իրենք չեն էլ կարող մտածել, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը»:

  • Կիսվել: