երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ո՞վ է այն աշխատակիցը, որը չի հասկացել հանձնարարականը. Ավինյան

Ո՞վ է այն աշխատակիցը, որը չի հասկացել հանձնարարականը. Ավինյան

Մենք նախորդիվ քննարկել էինք բետոնե մայթերի սալիկների վերաբերյալ ստանդարտները. Նախորդ շաբաթ տեսել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որտեղ այդ ստանդարտները չեն պահպանվում: Եկե՛ք հասկանանք՝ ո՞վ  է այն աշխատակիցը, որը չի հասկացել այդ հանձնարարագիրը, և մրցույթի է գնացել առանց ստանդարտների: Այս  մասին այսօր՝ ապրիլի 1-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նշեց նաև, որ այն աշխատակիցը, որը չի հասկացել հանձնարարականը և հայտարարված մրցույթում չի պահպանել հաստատված ստանդարտները, հավանաբար նկատողություն կստանա: Նա առաջարկեց վերհանել վերջին շրջանում հայտարարված մրցույթները՝ հասկանալու համար, արդյո՞ք մնացած դեպքերում ստանդարտները պահպանվել են, թե՞ ոչ:

 

Բացի այդ, քաղաքապետը նշեց, որ Կենտրոն վարչական շրջանում  բետոնե սալիկներով աշխատանքներ այլևս չեն իրականացվելու:

«Կենտրոնում մոռանում ենք բետոնե սալիկների մասին, անցնում ենք քարե սալիկներին»,-ասաց Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: