հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ո՞վ է ասել, որ կարգալույծ է եղել, սրբապղծություն իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որևէ արժեք չունեն. Պապոյան

Ո՞վ է ասել, որ կարգալույծ է եղել, սրբապղծություն իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որևէ արժեք չունեն. Պապոյան

Այսօր Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իսկ ո՞վ է ասել, որ կարգալույծ է եղել։ Հայ Առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած և սրբապղծություն իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որևէ արժեք չունեն։ Ովքեր հետևում են կանոնագրքին, նրանք են մեր հոգևոր հայրերը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

  • Կիսվել: