շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն. Ալիևը՝ Պուտինին

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն. Ալիևը՝ Պուտինին

Սամարղանդում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ-ի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։ Նա նշել է, որ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

՛՛Այսօր բոլորիս շատ մտահոգում է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, այդ մասին Ձեզ հետ խոսել ենք՛՛,-ասել է ՌԴ նախագահը:

Ի պատասխան՝ Ալիևը նշել է․ ՛՛Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն՛՛։

 

  • Կիսվել: