հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ Ալբանիայի նախագահը՝ Ալիևին

Նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ Ալբանիայի նախագահը՝ Ալիևին

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանի հետ ձեռք բերված պատմական խաղաղության համար: Այս մասին տեղեկացնում է Азертадж-ը։

Նշվում է, որ Բեգյան այս մասին ասել է «Բազմակողմ խաչմերուկում. մարտահրավերներ և խաղաղության ուղի» միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Սա նշանակում է, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության և համառության միջոցով՝ այնպիսի գործընկերների աջակցությամբ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, ովքեր հավատում են հաշտեցմանը և կայուն խաղաղությանը»,-նշել է նա:

 

  • Կիսվել: