Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում:
«Մեկ օրից էլ պակաս ժամանակում Հայաստանի «օկուպացիոն բանակը» Ղարաբաղում ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները, մանկասպանները» կանգնեցին ադրբեջանական դատարանի առջև: Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում:
Այս հարցն ունի գլոբալ նշանակություն, ուստի ես կանգ առա դրա վրա: Եթե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել «հայկական ֆաշիզմը»: Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը»,- ասել է Ալիևը:



