չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Նոյեմբերի 23-ին կամփոփվեն Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Նոյեմբերի 23-ին կամփոփվեն Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում կամփոփվեն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները: Այս մասին հայտնել ԿԸՀ-ն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, թիվ 14 ԸԸՀ-ն նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ ժամը 12։00-ին, կամփոփի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները»,-ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ նախնական տվյալներով՝ Վաղարշապատի համայնքապետի ընտրությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, երրորդը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։

 

  • Կիսվել: