Նորմալ է, որ լինի պայքար՝ ընտրացուցակում հայտնվելու համար. ՔՊ–ի կանայք նման խնդիր չունեն. Բաթոյան
Մենք հիմա ցուցակների հարցեր չենք քննարկում, ես կարծում եմ նորմալ է, որ լինի պայքար՝ ցուցակում հայտնվելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններում ՔՊ–ի ցուցակում հայտնվելուն։
«Ես կարծում եմ, որ հատկապես մեր կանայք նման խնդիր չունեն, որովհետև ՔՊ կանայք ամենաակտիվն են և քաղաքական իմաստով և հանրային իմաստով։ Այնպես որ, ես շատ ուրախ ու հպարտ եմ իմ կին գործընկերներով հատկապես և իրենց ակնկալում եմ տեսնել այո նաև առաջիկա ընտրությունների ցուցակներում»,–ասաց նա։



