երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նորից հիշեցնեմ՝ ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից. Աղաջանյան (տեսանյութ)

Նորից հիշեցնեմ՝ ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից. Աղաջանյան (տեսանյութ)

Նորից հիշեցնում, նշում և արձանագրում եմ, որ, ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը․

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դրանով է պայմանավորված նոյեմբերի 9-ի պայմանագրում ռուս խաղաղապահների մասին կետը և նրանց ներկայությունը Արցախում։ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում։ Պետք է իրատեսական գնահատենք ռեսուրսները, որ կան սեղանին, խոսքը դիվանագիտական ռեսուրսների, միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է՛՛։

Թուրքիան, Աղաջանյանի խոսքով, չի փորձում մոլորեցնել Հայաստանին. ՛՛Իրենց նպատակներում շատ ուղիղ են, շատ հստակ։ Հայտարարում են, որ ՀՀ-ի հետ իրենց հարաբերությունները համակարգում են Ադրբեջանի հետ՛՛:

Աղաջանյանը, այնուամենայնիվ, նկատեց. ՛՛Սա խնդրահարույց է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացման համար Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով Հայաստանը պետք է ջանք գործադրի միջազգային հանրության առավելագույն ներկայացվածություն ապահովելու համար։

Ազդեցիկ քաղաքական միջնորդի առկայությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ Հայաստանը զինվի, ռեգիոնալ ուժերի բալանսը վերակագնվի, սակայն դա երկարաժամկետ գործընթաց է։ Այս պահին մեզ պետք են քաղաքական լուծումներ, քաղաքական մեծ ազդեցություն ունեցող միջնորդներ, որոնք երաշխավորեն պայմանավորվածությունները՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: