«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աբովյան քաղաքում էին
«Նոր ուժ» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եղել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Քարոզարշավի շրջանակներում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ բոլորին հորդորելով հունիսի 7-ին գնալ ընտրության և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։
Քաղաքացիները Հայկ Մարությանին ջերմ են ընդունել՝ մաղթելով հաջողություն առաջիկա ընտրություններում։


