շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նման հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի տեսնում խաղաղ բանակացությունների շարունակություն. Հովհաննես Իգիթյան

Նման հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի տեսնում խաղաղ բանակացությունների շարունակություն. Հովհաննես Իգիթյան

Եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ն իր տարածքն է, ապա ի՞նչ բանակցությունների մասին պետք է խոսք գնա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ «Արցախը Ադրբեջանն է և վերջ»:

«Նման հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի տեսնում խաղաղ բանակացությունների շարունակություն», - ասաց Իգիթյանը:

Խոսելով ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարության այն մասին, որ ՀՀ վարչապետի կողմից «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտությունը չի նպաստում բանակցային մթնոլորտին՝ Իգիթյանն ասաց.

«Ճիշտ է, վարչապետի խոսքը մի փոքր սխալ էին թարգմանել, սակայն ես սպասում եմ, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր, որը պետք է չեզոք լինի, նման հայտարարություն պետք է անի նաև Ալիևի հայտարարության հետ կապված: Ես նման արձագանք սպասում եմ նաև Լավրովից»:

  • Կիսվել: