չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Նկատելիորեն նվազել է ՀՀ-ՌԴ պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան. Գալուզինն այստեղ տեսնում է Արևմուտքի մեղքը

Նկատելիորեն նվազել է ՀՀ-ՌԴ պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան. Գալուզինն այստեղ տեսնում է Արևմուտքի մեղքը

Ռուսաստանում ակնկալում են, որ ՛՛խնդրահարույց պահերի եւ գրգռիչների վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային հնչեցրած տրամադրվածությունը գործնական մարմնավորում կստանա։ Մոսկվան պատրաստ է դրան՛՛,-այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին:

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի, ինչպես նաև այլ մերձավոր գործընկերների հետ երկկողմ շփումները ՌԴ-ի մոտ չեն ընդհատվել, և առավել էական արդյունքներ են գրանցվել առևտրատնտեսական ոլորտում:

՛՛Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների քաղաքական հարթության մասին։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արեւմուտքի ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ՛՛,-նշել է Գալուզինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: