երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նիկոլա Ազնավուրը միջազգային հանրությանը խնդրել է արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին

Նիկոլա Ազնավուրը միջազգային հանրությանը խնդրել է արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կոչ է արել միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին:

«Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի հայրենակիցներ, ամուր մնացեք»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: