հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն։ Նա Facebook—ի իր էջում այս մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել։

Նրան դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

Նշենք, որ վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

  • Կիսվել: