հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

 

Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևա­չափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաս­տա­կամությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և ներդաշնակություն»։

  • Կիսվել: