երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ  Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
 
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբե¬րությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակ¬ցու¬թյունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։ 
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

 

  • Կիսվել: