հինգշաբթի, մայիս 26
26 / 5 / 2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

արչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվե­գիա­յի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

 Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:

 Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրա­պնդմամբ,  երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։

 Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։

 Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

  • Կիսվել: