Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ԵԱՏՄ, թե ԵՄ թեմայով հանրաքվե տեղի կունենա այն ժամանակ, երբ լինի հանրաքվեի առարկա։ Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` ՀՀ–ն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու և պետք է ունենա ԵՄ անդամ երկրի կարգավիճակ։ Այդ 2–ից ոչ մեկը չկա հիմա։ Օբյեկտիվորեն, մենք հիմա պատրաստ չենք այդ կարգավիճակին։
Հանդարտ կշարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, քանի որ մենք այսօր լուրջ պրոբլեմներ ունենք` սկսած դատական համակարգի բարեփոխումներից»,– ասաց նա։ Կրկին պնդեց, թե Հայաստանին չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից, քանի որ ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կայացվում են կոնսեսուսով։


