երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում քննարկման է մասնակցել

Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում քննարկման է մասնակցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, հանդես եկել ելույթով:

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի անունից ընթրիքի է մասնակցել՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների:

 

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

  • Կիսվել: