Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի. Ռոբերտ Քոչարյան
Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ տեսնում ես՝ հայրենիքը կորցնում ես։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի։ «Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքն է լինելու, այդպես է լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու»,- ասել է նա։
Նշենք, որ հարցազրույցը հրապարակվելու է վաղը 21.00–ին։
Տեսանյութը՝ այստեղ:


