երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը մինչև տարվա վերջ կհրապարակի Մինսկի խմբի փաստաթղթերը Արցախյան կարգավորման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը մինչև տարվա վերջ կհրապարակի Մինսկի խմբի փաստաթղթերը Արցախյան կարգավորման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նա տեսել է Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականին արցախյան խնդրի լուծման վերաբերյալ առաջարկված փաստաթուղթը։

Այս առնչությամբ Փաշինյանը գրել է. «ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։

Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։

Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»։

  • Կիսվել: