Նիկոլ Փաշինյանը խոսել է Գյումրիում ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում ընտրություններ կազմակերպելու հարցին․
«Հիմա ժամկետներ չեմ կարող ասել։ Խորհրդարանը կձևավորվի, դրանից հետո»,- ասել է նա և հավելել, որ ՏԿԵ նախարարին արդեն հանձնարարել է կյանքի կոչել այն ամենն, ինչ խոստացել են գյումրեցիներին։
«Ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում գյումրեցիների առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը


