չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
 
ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:
 
Զրուցակիցները կարեւորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:
 
Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:

  • Կիսվել: