հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Մոսկվայում տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին հանդիպում՝ նա արձագանքեց. «Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։

«Հնարավոր է՝ պարոն վարչապետը հանդիպում է ունենում վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական  լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հետ, բայց երկրի ղեկավարի այցը, եթե պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լիներ առանց նման հանդիպման»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: