ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։

Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

  • Կիսվել: