չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: