շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի․ նրան դիմավորել է  Ղազախստանի փոխվարչապետը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի․ նրան դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

ՀՀ Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

43438_b.jpg (107 KB)

43435_b.jpg (139 KB)

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: