ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ այսօրվա հանրահավաքին ելույթ ունենալու․ Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ այսօրվա հանրահավաքին ելույթ ունենալու․ Էդգար Ղազարյան

Չնայած մեր դեմ իրականացվող բազմաշերտ և բազմատեսակ բոլոր հնարավոր արգելքներին, ես ուրախ եմ, որ այնուամենայիվ այս նիստը կայացավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստին, ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ այսօր տեղի կունենա իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Ղազարյանը ասաց․

«Մեր պաշտոնական դիմումին համապատասխան մենք պաշտոնական արձագանք չենք ստացել, մեզ հետ կապ չեն հաստատել, որպեզի հաստատեն կամ չհաստատեն հանդիպումը։ Տեղում պետք է պարզել այդ հանդիպման հնարավորությունը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ հանդիպումը կայանա։ Քանի որ 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը ինքն է նախաձեռնել հանրային գործընթացներ, հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի և նոր ընտված վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Հիմա էլ ինքն է վարչապետ, հարց է առաջանում՝ ինչու չպետք է հանդիպի իր հրաժարականը պահանջող մեկ այլ նախաձեռնության հեղինակի հետ։ Եթե չի ցանկանում հանդիպել, նշանակում է, որ ինքը վստահություն ունի, որ այդ հանդիպումը իր համար առաջացնելու է լուրջ հետևանքներ ու վախենում է նմանատիպ հանդիպումից։ Մենք գնում ենք իր հետ ազատ հանդիպման, ոչ զինված խմբավորում ենք, ոչ էլ ինքս եմ զինված, ընդ որում հանդիպումը պետք է լինի բացառապես լրատվամիջոցների ներկայությամբ, որովհետև ես իր հետ անձնական խնդիր չունեմ»,- ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ոչ միայն հանդիպման, այլ նաև հրավիրել է հանրահավաքին ելույթ ունենալու։

«Նրա համար բերել եմ 2018թ-ի օգոստոսի 17-ի ելութի տեքստից հատվածներ, որտեղ ասվում էր, որ այսուհետ Հայաստանում հաստատվելու է ուղիղ ժողովրդավարություն»,-ասաց Ղազարյանը։

Վերջինս նշեց, որ եթե հանդիպումը չկայանա, իրենք ունեն գործողությունների պլան, ինչի մասին կհայտարարի հանրահավաքի ժամանակ։

  • Կիսվել: